Ունաի Էմերի. «Արսենալի» ղեկավարներն ունեն շատ ամբիցիոզ նպատակներ

15:12   23 մայիսի, 2018

Իսպանացի մասնագետ Ունաի Էմերին Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ուրախ եմ գլխավորել լավագույն ակումբներից մեկը համաշխարհային ֆուտբոլում: Ամբողջ աշխարհում «Արսենալին» ճանաչում ու սիրում են իր ոճի, երիտասարդ ֆուտբոլիստների հետ ճիշտ աշխատանքի ու հրաշալի ստադիոնի շնորհիվ:

Շատ ուրախ եմ, որ ինձ վստահել են նոր էջ բացել «Արսենալի» կյանքում: Հանդիպել եմ ակումբի ղեկավարների հետ, եւ նրանք ունեն շատ ամբիցիոզ նպատակներ:

Հիացած եմ, թե ինչի կարող ենք հասնել միասին եւ անհամբերությամբ եմ սպասում «Արսենալի» երկրպագուներին յուրահատուկ պահեր պարգեւելու հնարավորությանը»,- Էմերիի խոսքը մեջբերում է ակումբի կայքը:

Ավելի վաղ նշվում էր, որ 46-ամյա Էմերին անգլիական ակումբի հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 5 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձով: Այս մրցաշրջանի վերջում նա հեռացել էր ֆրանսիական ՊՍԺ-ից, որը գլխավորում էր 2016 թվականից:

Մարզչական կարիերայի ընթացքում իսպանացի մասնագետը գլխավորել է նաեւ իսպանական «Լորկա Դեպորտիվան», «Ալմերիան», «Վալենսիան», «Սեւիլիան» ու Մոսկվայի «Սպարտակը»:

Հիշեցնենք, որ 1996 թվականից «Արսենալը» գլխավորում է 68-ամյա Արսեն Վենգերը, որն այս մրցաշրջանի վերջում հեռացավ անգլիական ակումբից: Ֆրանսիացի մասնագետը  «Արսենալի» հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում), սակայն նա երբեք չի հաղթել եվրագավաթներում: Վենգերին է պատկանում Պրեմյեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (828 հանդիպում):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։