13:01 23 մայիսի, 2018Իսպանացի մասնագետ Ունաի Էմերին նշանակվել է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի կայքը:
Ավելի վաղ նշվում էր, որ 46-ամյա Էմերին անգլիական ակումբի հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 5 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձով: Այս մրցաշրջանի վերջում նա հեռացել էր ֆրանսիական ՊՍԺ-ից, որը գլխավորում էր 2016 թվականից:
Մարզչական կարիերայի ընթացքում իսպանացի մասնագետը գլխավորել է նաեւ իսպանական «Լորկա Դեպորտիվան», «Ալմերիան», «Վալենսիան», «Սեւիլիան» ու Մոսկվայի «Սպարտակը»:
Հիշեցնենք, որ 1996 թվականից «Արսենալը» գլխավորում է 68-ամյա Արսեն Վենգերը, որն այս մրցաշրջանի վերջում հեռացավ անգլիական ակումբից: Ֆրանսիացի մասնագետը «Արսենալի» հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում), սակայն նա երբեք չի հաղթել եվրագավաթներում: Վենգերին է պատկանում Պրեմյեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (828 հանդիպում):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.