Ունաի Էմերին՝ «Արսենալը» գլխավորելու թեկնածուների թվում

14:35   21 մայիսի, 2018

Լոնդոնի «Արսենալը» շարունակում է փոխարինող փնտրել թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Արսեն Վենգերին:

Daily Mail-ը գրում է, որ թեկնածուների թվում է իսպանացի մասնագետ Ունաի Էմերին, որն այս մրցաշրջանի վերջում հեռացել էր ֆրանսիական ՊՍԺ-ից: Առաջիկայում անգլիական ակումբը կարող է բանակցություններ սկսել իսպանական «Վալենսիայի» ու «Սեւիլիայի» նախկին գլխավոր մարզիչի հետ:

Բրիտանական մամուլի համաձայն՝ Արսեն Վենգերին փոխարինելու գլխավոր թեկնածուն է «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբում աշխատող իսպանացի Միկել Արտետան: 36-ամյա իսպանացին 2011-2016-ը հանդես է եկել «Արսենալում»։ Արտետան 2016-ից է աշխատում «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբում։ Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել էր, որ չի խոչընդոտի իսպանացու հեռանալուն։

Հիշեցնենք, որ 1996 թվականից «Արսենալը» գլխավորում է 68-ամյա Արսեն Վենգերը, որն ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռացավ անգլիական ակումբից: Ֆրանսիացի մասնագետը  «Արսենալի» հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում), սակայն նա երբեք չի հաղթել եվրագավաթներում: Նրան է պատկանում Պրեմյեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (828 հանդիպում):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։