ՀՖՖ-ն պարգեւատրել է Հայաստանի առաջնության մրցանակակիրներին

22:11   20 մայիսի, 2018

«Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան» (2:0) Բարձրագույն խմբի վերջին՝ 30-րդ հանդիպումից հետո տեղի է ունեցել ֆուտբոլի Հայաստանի 26-րդ առաջնության մրցանակաբաշխությունը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չեմպիոնական գավաթը հանձնել է նախորդ 2 տարիների չեմպիոն «Ալաշկերտին», «Բանանցը» ստացել է արծաթե մեդալներ, իսկ նախորդ տարվա փոխչեմպիոն «Գանձասար-Կապանը»՝ բրոնզե մեդալներ:

Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի վերջին տուրից առաջ միանձնյա առաջատարն էր պայմանավորված խաղի հետ կապ ունենալու մեջ մեղադրվող Գյումրիի «Շիրակը», որը 12 միավորից զրկվելու պատճառով նահանջել է չորրորդ տեղ, որը եւս տալիս է Եվրոպայի լիգայի որակավորման փուլին մասնակցելու ուղեգիր: ՀՖՖ-ի Կարգապահական կոմիտեի որոշման պատճառով «Շիրակը» բոյկոտեց Երեւանի «Փյունիկի» դեմ վերջին տուրի տնային խաղը, որին չներկայացավ: 

«Շիրակը» պատրաստվում է ՀՖՖ-ի Կարգապահական կոմիտեի որոշումը բողոքարկել Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում (CAS): Ակումբը նաեւ պահանջում է ՀՖՖ նախագահի ու ամբողջ աշխատակազմի հրաժարականը։ Ավելի վաղ «Շիրակը» հայտնել էր, որ 12 միավորից զրկվելու դեպքում իր բոլոր թիմերին կհանի Հայաստանի առաջնություններից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։