Համբարձումյանի և Բարսեղյանի արդյունավետ գործողությունները հաղթանակ են բերել «Վարդարին»

18:58   17 մայիսի, 2018

Մակեդոնիայի առաջնության 35-րդ տուրում «Վարդարը» 3։2 հաշվով հաղթել է «Ակադեմիա Պանդևին»։

Դաշտի տերերի կազմում արդյունավետ գործողություններով աչքի ընկան Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը։ Համբարձումյանը 2 գոլային փոխացում կատարեց, իսկ Բարսեղյանը դարձավ գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ։

«Վարդարը» 56 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատար «Շկենդիան» ունի 88 միավոր։

Հիշեցնենք, որ Բարսեղյանը և Համբարձումյանը հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Մալթայի (մայիսի 29) եւ Մոլդովայի (հունիսի 4) դեմ Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերին:

 

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։