Մեսին չի հեռանա Արգենտինայի հավաքականից

17:50   16 մայիսի, 2018

Լիոնել Մեսին չի հեռանա Արգենտինայի հավաքականից, նույնիսկ, եթե չհաղթի աշխարհի առաջնությունում։ Մեսիի պնդմամբ, լավ արդյունք կլինի նույնիսկ կիսաեզրափակիչը՝ Արգենտինան զուտ պատմականորեն արժանի է դրան։

Նա նաև նշել է, որ 2016 թվականին, երբ հայտարարեց իր հեռանալու մասին, գրեթե անմիջապես զղջաց ասածների համար։

«Պետք է շարունակել պայքարել երազանքների համար»,- Մեսիի խոսքն է փոխանցում TyC Sports-ը։

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին հրապարակել է թիմի հայտացուցակը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության համար։

ԱԱ-2018-ի խմբային փուլում Արգենտինայի մրցակիցները կլինեն Իսլանդիան, Խորվաթիան և Նիգերիան։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.