Կամո Հովհաննիսյանը` տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

15:33   15 մայիսի, 2018

Հայաստանի հավաքականի եւ «Ժետիսուի» կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը Sports.kz-ի վարկածով ընդգրկվել է ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

«Դաշտի կենտրոնում Հովհաննիսյանն իրեն դրսեւորեց լավագույն կողմերով: Կամոն դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ եւ վաստակեց նաեւ 11 մետրանոց հարված»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ «Ժետիսուն» սեփական դաշտում 4:2 հաշվով հաղթել էր «Օրդաբասիին», իսկ Կամո Հովհաննիսյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 76 րոպե եւ դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: Հովհաննիսյանը վաստակել էր նաեւ 11 մետրանոց հարված, իսկ 76-րդ րոպեին նրան փոխարինել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը։

Հիշեցնենք, որ Կամո Հովհաննիսյանը եւ Էդգար Մալաքյանը հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Մալթայի (մայիսի 29) եւ Մոլդովայի (հունիսի 4) դեմ Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։