«Տոտենհեմ» - «Լեսթեր»՝ 5:4, «Չելսին» մնաց առանց Չեմպիոնների լիգայի (տեսանյութ)

20:08   13 մայիսի, 2018

Ավարտվեց ֆուտբոլի Անգլիայի առաջնությունը, որի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահովել էր «Մանչեսթեր Սիթին»: Վերջին տուրում նորընծա չեմպիոնը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին» եւ սահմանեց մի շարք ռեկորդներ (տեսանյութ):

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առաջնությունն ավարտեց 100 միավորով, հաղթեց 32 տուրերում, խփեց 106 գոլ, տարավ 16 արտագնա հաղթանակ եւ 19 միավոր գերազանցեց երկրորդ տեղը գրաված թիմին: Դրանք բոլորը ռեկորդային ցուցանիշներ են Պրեմյեր լիգայում:

Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական դաշտում 5:4 հաշվով հաղթեց «Լեսթերին» եւ, 77 միավորով գրավելով երրորդ տեղը, նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր (տեսանյութ):

Չորրորդ տեղով Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճած «Լիվերպուլը» տանը 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Բրայթոնի» դարպասը եւ առաջնությունն ավարտեց 75 միավորով (տեսանյութ):

Անցած տարվա չեմպիոն «Չելսին» հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվեց «Նյուքասլին» եւ 70 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը՝ «Արսենալի» պես բավարարվելով Եվրոպայի լիգայի ուղեգրով: 7-րդ տեղը գրաված «Բարնլին» հանդես կգա Եվրոպայի լիգայի որակավորման փուլում (տեսանյութ):

Պրեմյեր լիգայից դուրս մնացին «Սուոնսին», «Սթոք Սիթին» ու «Վեստ Բրոմվիչը»:

Առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, որը դարձավ 32 գոլի հեղինակ: Նրանից 2 գոլ պակաս խփեց «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Քարի Քեյնը: Սալահը նաեւ ռմբարկուական ռեկորդ սահմանեց Անգլիայի առաջնությունում: Նախկինում ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել 32 գոլ խփել Պրեմյեր լիգայի մեկ մրցաշրջանում:

Անգլիայի առաջնություն, 38-րդ տուր

«Սաութհեմփթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:1

Գաբրիել Ժեզուս, 90+4

«Լիվերպուլ» - «Բրայթոն»՝ 4:0

Մոհամեդ Սալահ, 26, Դեյան Լովրեն, 40, Դոմինիկ Սոլանկե, 53, Էնդրյու Ռոբերտսոն, 85

«Տոտենհեմ» - «Լեսթեր»՝ 5:4

Հարի Քեյն, 7, 76, Էրիկ Լամելա, 49, 61, Կրիստիան Ֆուկս, 53 (ինքնագոլ) – Ջեյմի Վարդի, 4, 73, Ռիհադ Մահրեզ, 16, Կելեչի Իհեանաչո, 47

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ուոթֆորդ»՝ 1:0

Մարկուս Ռեշֆորդ, 34

«Նյուքասլ» - «Չելսի»՝ 3:0

Դուայթ Գեյլ, 23, Այոզե Պերես, 59, 64

«Քրիսթալ Փելաս» - «Վեստ Բրոմվիչ»՝ 2:0

Ուիլֆրիդ Զահա, 70, Պատրիկ վան Անհոլտ, 78

«Սուոնսի» - «Սթոք Սիթի»՝ 1:2

Էնդի Քինգ, 14 – Պապա Նդիայե, 31, Պիտեր Կրաուչ, 41

Չիրացված 11 մետրանոց՝ Ջերդան Շաքիրի, 54 («Սթոք Սիթի»)

«Վեստ Հեմ» - «Էվերտոն»՝ 3:1

Մանուել Լանզինի, 39, 82, Մարկո Արնաուտովիչ, 63 – Օմար Նիաս, 74

«Բարնլի» - «Բորնմութ»՝ 1:2

Քրիս Վուդ, 39 – Ջոշուա Քինգ, 74, Կալում Ուիլսոն, 90+3

«Հադերսֆիլդ» - «Արսենալ»՝ 0:1

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 38



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.