Հենրիխ Մխիթարյան. Քեզ հետ եմ, իմ հայ ազգ

15:00   23 ապրիլի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Երեւանում շարունակվող ընդդիմադիր շարժմանը:

«Ես իմ ժողովրդի զավակն եմ եւ հպարտ եմ դրանով: Ցանկացած հայի կյանք ինձ համար ամեն ինչից թանկ է: Ուստի բոլորին խնդրում եմ եւ կոչ եմ անում ցուցաբերել խոհեմություն եւ խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով: Քեզ հետ եմ, իմ հայ ազգ»,- ֆեյսբուքյան էջում հայատառ ու անգլերեն գրել է 29-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, շվեդական «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ոստիկանությանը կոչ էր արել դադարեցնել բռնությունը, իսկ Հայաստանի առաջատար շախմատիստները, այդ թվում՝ Լեւոն Արոնյանը, հայտարարություն էին տարածել՝ իրենց աջակցությունը հայտնելով վարչապետ Սերժ Սարգսյանին։ Երեւանում շարունակվող ընդդիմադիր շարժմանն անդրադարձել էր նաեւ Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը՝ նշելով, որ հոգով ու սրտով հայ ժողովրդի հետ է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։