Վարդան Մինասյանը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

16:58   10 ապրիլի, 2018

Վարդան Մինասյանը դարձյալ նշանակվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է ՀՖՖ կայքը։

Ապրիլի 10-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է ՀՖՖ գործկոմի հերթական նիստը: Օրակարգային հարցերի թվում է եղել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակման հարցը:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն առաջարկել է քննարկել Վարդան Մինասյանի թեկնածությունը: Գործկոմի անդամները միաձայն կողմ են արտահայտվել ներկայացված թեկնածության վերաբերյալ եւ Վարդան Մինասյանը հաստատվել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:

Միեւնույն ժամանակ, Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Երեւանի «Փյունիկը» գլխավորող Արմեն Գյուլբուդաղյանցը: Գործկոմի նիստում քննարկվել են նաեւ այլ հարցեր:

Վարդան Մինասյանը Հայաստանի հավաքականը գլխավորել է նաեւ 2009-2013 թվականներին։ Մարզչական կարիերայի ընթացքում նա աշխատել է նաեւ «Փյունիկում» (2008-2013) ու ղազախական «Տոբոլում» (2014-ին)։ Վերջին շրջանում Մինասյանը զբաղեցնում է ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնը։ Վարդան Մինասյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում եղել է թիմի պատմության մեջ ռեկորդային 34-րդ տեղում (2013 թվականի նոյեմբերին)։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Արթուր Պետրոսյանի հրաժարականից հետո մնացել էր առանց գլխավոր մարզիչի: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.