Նովակ Ջոկովիչն Անդրե Աղասիին փոխարինել է իր նախկին մարզիչով

17:14   9 ապրիլի, 2018

Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դարձյալ մարզվում է իր նախկին մարզիչ Մարիան Վայդայի գլխավորությամբ, տեղեկացնում է ESPN-ը։

Չեխ 53-ամյա մասնագետը սերբ թենիսիստի հետ աշխատել է նաեւ 2006-2017 թվականներին։ Այս օրերին Ջոկովիչը մարզվում է իսպանական Մարբելիայում եւ պատրաստվում է գրունտի վրա անցկացվող մրցաշարերի մեկնարկին։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտ ամսին Նովակ Ջոկովիչը դադարեցրել էր համագործակցությունը աշխարհի նախկին առաջին ռակետ Անդրե Աղասիի հետ։ Ամերիկահայ նախկին թենիսիստը նրան մարզում էր 2017 թվականի մայիսից։

Սպասվում է, որ Ջոկովիչը կմասնակցի Մոնտե Կարլոյում կայանալիք «Մասթերս» շարքի մրցաշարին, որը կկայանա ապրիլի 15-22-ը։ Արմունկի վիրահատությունից հետո նա անցկացրել է 2 մրցախաղ եւ կրել 2 պարտություն։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.