Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանի 7-րդ ոչ ոքին

19:18   8 ապրիլի, 2018

Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic մրցաշարի նախավերջին տուրում առաջինը պարտիան ավարտեցին Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը եւ առաջատար Ֆաբիանո Կարուանան: Ամերիկացի գրոսմայստերը հանդես եկավ սպիտակ ֆիգուրներով եւ 32-րդ քայլում համաձայնեց ոչ ոքի արդյունքի: Կարուանան 5.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Արոնյանը վաստակել է 4.5 միավոր: Հայ գրոսմայստերը 6-րդ անընդմեջ պարտիան ավարտեց ոչ ոքի: Տուրի մյուս պարտիաները շարունակվում են:

Նախորդ 7 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել գերմանացի Գեորգ Մեյերի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, չինուհի Հոու Յիֆանի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի հետ, ինչպես նաեւ սպիտակներով հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին:

Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր:

Grenke Сhess Сlassic. 8-րդ տուր

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան)

Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Հոու Յիֆան (Չինաստան)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։