Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանի չորրորդ ոչ ոքին

19:43   5 ապրիլի, 2018

Գերմանիայում շարունակվող Grenke Сhess Сlassic մրցաշարի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ եւ 36-րդ քայլում համաձայնեց կես միավորի: 

Նախորդ 4 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել գերմանացի Գեորգ Մեյերի, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի ու չինուհի Հոու Յիֆանի հետ, ինչպես նաեւ սպիտակներով հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին։ Արոնյանն ունի 3 միավոր, Վաշյե-Լագրավը՝ 3.5: 

Տուրի մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել:

Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր:

Grenke Сhess Сlassic, 5-րդ տուր

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Հոու Յիֆան (Չինաստան) - Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան)

Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։