Grenke Сhess Сlassic․ Մաքսիմ Վաշյե-Լագրավ vs Լեւոն Արոնյան

09:44   5 ապրիլի, 2018

Գերմանիայում շարունակվող Grenke Сhess Сlassic մրցաշարում ապրիլի 5-ին կանցկացվի 5-րդ տուրը։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով ուժերը կչափի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։ Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17։00-ին։

Նախորդ 4 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել գերմանացի Գեորգ Մեյերի, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի ու չինուհի Հոու Յիֆանի հետ, ինչպես նաեւ սպիտակներով հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին։ Արոնյանը 2.5 միավորով աշխարհի չեմպիոն  Մագնուս Կարլսենի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը։

Հիշեցնենք, որ մրցաշարի մեկնարկային 3 տուրերը կայացել էին Բադեն Բադենում, իսկ հաջորդ 5 տուրերն անցկացվում են Կարլսրուե քաղաքում։

Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր:

Grenke Сhess Сlassic, 5-րդ տուր

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Հոու Յիֆան (Չինաստան) - Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան)

Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա)

Մրցաշարային դրությունը 4 տուրից հետո. Վաշյե-Լագրավ, Վիտյուգով, Կարուանա՝ 3-ական միավոր, Կարլսեն, Արոնյան՝ 2.5-ական, Անանդ, Բլյուբաում՝ 1.5-ական, Նայդիչ, Յիֆան, Մեյեր՝ 1-ական:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։