Խաբիբ Նուրմագոմեդով. Մաքգրեգորին զանգել են, բայց նա հրաժարվել է մենամարտել ինձ հետ

14:39   3 ապրիլի, 2018

Խառը մենամարտերի (MMA) ռուսաստանցի մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովը պատմել է, որ ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի վնասվածքից հետո իր թիմը մենամարտի առաջարկ է արել Քոնոր Մաքգրեգորին, սակայն իռլանդացու թիմը հրաժարվել է։

«Մաքգրեգորին զանգել են, բայց նա հրաժարվել է։ Նրա թիմն ասել է, որ չի հասցնի համապատասխան քաշ հավաքել։ Դա տարօրինակ է, քանի որ վերջերս նա ասել էր, որ պատրաստ է լինելու։ Որտե՞ղ է նա հիմա։ Որտե՞ղ է այդ «Բուրգեր Քինգը» (վերջերս Մաքգրեգորը նկարահանվել էր «Բոuրգեր Քինգի» գովազդում)։ Դեռ 6 օր կա եւ այդ ընթացքում կարելի էր կարգի բերել քաշը»,-  Նուրմագոմեդովի խոսքը մեջբերում է The MMA Hour-ը։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Նյու Յորքում կայանալիք UFC 223 մրցաշարում Նուրմագոմեդովը Տոնի Ֆերգյուսոնի հետ պետք է վիճարկեր UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը, սակայն ամերիկացին վնասվածք է ստացել։ Նրա փոխարեն ռուսաստանցու հետ կմենամարտի Մաքս Հոլոուեյը։ Այդ մենամարտում կվիճարկվի թեթեւ քաշային կարգում չեմպիոնական գոտին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։