Արթուր Սարկիսովը 7 ամսվա ընդմիջումից հետո վերադարձավ խաղադաշտ

16:00   31 մարտի, 2018

Կրասնոյարսկի «Ենիսեյի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը երկարատեւ ընդմիջումից հետո վերադարձավ խաղադաշտ։

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 30-րդ տուրում առաջատար «Ենիսեյը» 0։2 հաշվով տնային պարտություն կրեց Կրասնոդարի «Կուբանից», իսկ Սարկիսովը փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին, երբ հաշիվը 0։1 էր։

31-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից բացակայում էր 2017թ. սեպտեմբերի 10-ից, երբ ծնկահոդի վնասվածք էր ստացել  «Լուչ-Էներգիայի» դեմ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 13-րդ տուրի խաղում, իսկ սեպտեմբերի 21-ին վիրահատվել էր:

Ռուսաստանցի 29-ամյա հարձակվող Արթուր Մալոյանը «Ենիսեյի» կազմում փոխարինման դուրս եկավ 78-րդ րոպեին։ Կրասնոյարսկի թիմն առաջին տնային պարտությունը կրեց այս մրցաշրջանում, բայց 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ մեկ միավոր գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Օրենբուրգին»։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.