Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանը մեկնարկեց Սեբաստիան Ֆետելի հաղթանակով

12:05   25 մարտի, 2018

Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանը մեկնարկեց Ավստրալիայի Մեծ մրցանակով, որի հաղթողի տիտղոսը նվաճեց «Ֆերարիի» առաջատար Սեբաստիան Ֆետելը:

Երկրորդ տեղը գրավեց «Մերսեդեսի» բրիտանացի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը, իսկ իսկ «Ֆերարիի» ներկայացուցիչ Կիմի Ռայկոնենը եզրափակեց լավագույն եռյակը։

Սեբաստիան Ֆետելը Ավստրալիայի Մեծ մրցանակում հաղթել էր նաեւ նախորդ տարի։

Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է Լյուիս Հեմիլթոնը, որը նախորդ մրցաշրջանում չորրորդ անգամ հռչակվել էր աշխարհի չեմպիոն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։