Հայաստանի հավաքականի նախավարժանքը Էստոնիայի դեմ խաղից առաջ (ուղիղ եթեր)

17:37   24 մարտի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում սկսել է նախավարժանաքը Էստոնիայի դեմ ընկերական խաղից առաջ: NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում ստադիոնից:

Հանդիպումը կմեկնարկի 18:00-ին:

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Էստոնիայի թիմի դեմ Երեւանում կայանալիք ընկերական խաղում։

Հայաստան․ Արամ Հայրապետյան, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Հայկ Իշխանյան, Գագիկ Դաղբաշյան, Ռումյան Հովսեփյան, Արտյոմ Սիմոնյան, Գեւորգ Ղազարյան, Գեղամ Կադիմյան, Հենրիխ Մխիթարյան, Սարգիս Ադամյան:

Մարտի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին։ Հանդիպումը կսպասարկի Վրաստանը ներկայացնող մրցավարական բրիգադը՝ Գեորգի Վադաչկորիայի գլխավորությամբ։ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը 91-րդ տեղում է, իսկ Էստոնիան 86-րդն է։ Սա Հայաստանի եւ Էստոնիայի հավաքականների 5-րդ հանդիպումն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։