«Արսենալը» շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

13:10   23 մարտի, 2018

Լոնդոնի «Արսենալը» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորել է Հայաստանի 2017թ․ լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալու կապակցությամբ։ Հայաստանի ազգային հավաքականի 29-ամյա կիսապաշտպանը մրցանակը ստացել էր նախօրեին Ավանի ֆուտբոլային ակադեմիայում կայացած արարողությունում։

Դեկտեմբերին Մխիթարյանը 8-րդ անգամ եւ 7-րդ տարին անընդմեջ ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Երկրորդ տեղը զբաղեցրել էր մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, իսկ ռուսական «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը եզրափակել էր եռյակը։ Բարսեղյանը եւ Հարոյանը եւս ստացան մրցանակներ։

Հիշեցնենք, որ այս օրերին Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում պատրաստվում է Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) դեմ Երեւանում կայանալիք ընկերական հանդիպումներին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։