Հենրիխ Մխիթարյան. Շատ ուրախ եմ, որ խփեցի առաջին գոլս «Արսենալում»

14:20   9 մարտի, 2018

Իտալական «Միլանի» նկատմամբ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում 2։0 հաշվով հաղթանակից հետո Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է տպավորությունների մասին։

«Մենք գերազանց խաղացինք առաջին խաղակեսում։ Կարծում եմ՝ երկրորդ խաղակեսում բավականաչափ կենտրոնացած չէինք եւ չցուցադրեցինք մեր խաղը։ Բայց գլխավորն այն է, որ հասանք գերազանց արդյունքի։

Շատ կարեւոր է, որ գոլ բաց չթողեցինք եւ արտագնա խաղում երկու անգամ գրավեցինք մրցակցի դարպասը։ Այժմ պետք է պատրաստվենք «Ուոթֆորդի» դեմ խաղին, իսկ հետո դարձյալ «Միլանի» դեմ։  Գիտենք, որ պատասխան խաղում հեշտ չի լինի, բայց կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դուրս գանք հաջորդ փուլ։

Ամեն ֆուտբոլիստ էլ ցանկանում է զգալ «Սան Սիրոյի» նման ստադիոնի մթնոլորտը։ Մենք շատ շնորհակալ ենք մեր երկրպագուներին, որոնք մեզ աջակցելու համար ժամանել էին Միլան։

Շատ ուրախ եմ, որ խփեցի առաջին գոլս «Արսենալի» կազմում։ Պետք է շարունակեմ նույն ոգով»,– Մխիթարյանի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը բացել էր «Միլանի» հետ հանդիպման հաշիվը՝ օգտագործելով Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլի փոխանցումը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.