13:14 9 մարտի, 2018Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է հաղթանակը «Միլանի» նկատմամբ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում:
«Մենք կարեւոր հաղթանակ տարանք մղձավանջային շաբաթից հետո: Մեզ համար շատ կարեւոր էր հաղթել այս խաղում, բայց դա դեռ չի նշանակում, որ դուրս ենք եկել հաջորդ փուլ: Մենք դեռ պետք է տանն էլ հաղթենք դրա համար: Ես շատ գոհ եմ խաղացողների տրամադրվածությունից եւ վերջին պարտություններին նրանց արձագանքից:
«Միլանի» դեմ չէինք կարող շատ ռիսկի դիմել, քանի որ լավ վիճակում չէինք: Բայց նաեւ որոշակի ռիսկ անհրաժեշտ էր, այլապես կկորցնեինք մեր շարժունությունը:
Գավաթի եզրափակիչում պարտվելուց հետո դժվար է մի քանի օրում մարսել դա: Երբ բռնցքամարտիկի նման նոկդաունում ես, ժամանակ չես ունենում պատասխանել, բայց այս դեպքում ստիպված ես»,- Վենգերի խոսքը մեջբերում է «Արսենալի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Արսենալը» Իտալիայում Հենրիխ Մխիթարյանի եւ Աարոն Ռեմզիի գոլերի շնորհիվ հաղթել է 2:0 հաշվով: Պատասխան հանդիպումը Լոնդոնում տեղի կունենա մարտի 15-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.