Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

09:10   9 մարտի, 2018

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն իտալական «Միլանի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում:

Մխիթարյանը երեք հարված է կատարել դարպասին: Նրա 47 փոխանցումից թիմակիցներին հասել է 83 տոկոսը: 29-ամյա խաղացողը կատարել է 2 առանցքային փոխանցում, 2 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 5 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին, 3 անգամ խլել է գնդակը, 1 անգամ կասեցրել է մրցակցի գրոհը:

Մխիթարյանը կանոնները խախտել է մեկ անգամ, նրա դեմ եւս խախտել են մի դրվագում:

Մխիթարյանը ստացել է 9.1 գնահատականը եւ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:

Հիշեցնենք, որ «Արսենալը» արտագնա խաղում հաղթել է 2:0 հաշվով, ամբողջ հանդիպումն անցկացրած Մխիթարյանը խփել է առաջին գոլը լոնդոնյան թիմում:

Ֆոտո՝ twitter.com/Arsenal



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.