Արսեն Վենգեր․ Մեզ մոտ բարդ շրջան է

00:03   5 մարտի, 2018

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է անգլիական Պրեմյեր լիգայի 29-րդ տուրում «Բրայթոնից» կրած պարտությունը 1։2 հաշվով։ 2002-ից հետո առաջին անգամ «Արսենալը» կրեց 4 անընդմեջ պարտություն։

«Մենք պասիվ ու հոգնած էինք, ունեինք մոտիվացիայի պակաս, սակայն լավ պատասխանեցինք երկրորդ խաղակեսում։ Բարդ է վերականգնվել նախորդ շաբաթ տեղի ունեցածից հետո։ Մեզ մոտ բարդ շրջան է։

Շատ բարդ կլինի առաջնությունն ավարտել լավագույն քառյակում․ դա տեսականորեն անհնար է։ Դրա համար պետք է անհաջող հանես գա ոչ թե մեկ թիմ, այլ՝ 2։ Այժմ մենք անհանգստացած ենք նրանով, թե ինչպես դարձյալ սկսենք հաղթել։ 

Իմ կարիերայում առաջին անգամ է տեղի ունենում նման բան (4 անընդմեջ պարտություն)։ Դա բարդ է, սակայն ես ունեմ փորձ ու ցանկություն, որպեսզի շտկեմ իրավիճակը։ Մենք պետք է աջակցենք միմյանց եւ կենտրոնանանք, քանի որ այլ տարբերակ չկա։

«Միլանի» դեմ խաղից առաջ պետք է վերականգնվել ֆիզիկապես ու հոգեբանորեն։ Նախորդ խաղում մենք մեծ ուժեր էինք ծախսել, ինչն այսօր երեւաց դաշտում»,- ֆրանսիացի մարզիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Բրայթոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում հանդես էր եկել 83 րոպե։ Լոնդոնյան ակումբը Պրեմյեր լիգայում կրեց երրորդ անընդմեջ պարտությունը եւ 45 միավորով մնաց 6-րդ տեղում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։