Յուրա Մովսիսյանը հեռացել է ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքից»

10:55   4 մարտի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը հեռացել է ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքից»։

Mlssoccer.com-ի համաձայն՝ կողմերը պայմանագիրը խզել են երկողմ համաձայնությամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 30-ամյա հարձակվողը հայտարարել էր, որ մտադիր չէ համակերպվել ամերիկյան թիմի պահեստային խաղացողի կարգավիճակի հետ եւ ունի առաջարկներ այլ ակումբներից: Մովսիսյանը 2016-ին Մոսկվայի «Սպարտակից» էր տեղափոխվել «Ռեալ Սոլթ Լեյքը», որի կազմում խաղացել է նաեւ 2007-2009-ը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։