«Մանչեսթեր Սիթին» կրկնել է 55 տարվա ռեկորդ

10:11   2 մարտի, 2018

«Մանչեսթեր Սիթին», անգլիական Պրեմյեր լիգայի 28-րդ տուրում 3։0 հաշվով հաղթելով Լոնդոնի «Արսենալին», կրկնել է 55 տարվա ռեկորդ։

Անգլիայի առաջնության 28 տուրերում Խոսեպ Գվարդիոլայի թիմը խփել է 82 գոլ։ Նախկինում դա հաջողվել էր միայն Լոնդոնի «Տոտենհեմին», որը 1962/63 մրցաշրջանում 82 գոլի հեղինակ էր դարձել 28 տուրերում, գրում է Gracenote Live-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման եւ 51-րդ րոպեին վաստակել էր 11 մետրանոց հարված, սակայն գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը չէր կարողացել անվրեպ իրացնել այն։ Պրեմյեր լիգայի տնային խաղում «Արսենալն» առաջին անգամ 3 գոլ բաց թողեց առաջին խաղակեսում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։