ՕԽ-2018․ Օլիմպիական չեմպիոն Կանադայի հավաքականի սենսացիոն պարտությունը կիսաեզրափակիչում

18:37   23 փետրվարի, 2018

Տափօղակով հոկեյի տղամարդկանց Կանադայի հավաքականը չկարողացավ պաշտպանել օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում կանադացիները 3։4 հաշվով սենսացիոն պարտություն կրեցին Գերմանիայի հավաքականից։

Փետրվարի 25-ին կայանալիք եզրափակիչում գերմանացիները կմրցեն Ռուսաստանի հավաքականի հետ, որը կիսաեզրափակիչում 3։0 հաշվով հաղթել էր Չեխիայի թիմին։ Աշխարհի 5-ակի չեմպիոն Ռուսաստանի հավաքականը երբեք չի դարձել օլիմպիական չեմպիոն։ 1998-ին ռուսները դարձել են արծաթե մեդալակիր, իսկ 2002-ին՝ բրոնզե։

Հիշեցնենք, որ 9-ակի օլիմպիական չեմպիոն Կանադայի հավաքականը հաղթել էր նախորդ 2 Օլիմպիական խաղերում։

Փհենչհան-2018, տափօղակով հոկեյ, տղամարդիկ

Կիսաեզրափակիչ

Կանադա – Գերմանիա՝ 3։4 (0։1, 1։3, 2։0)

Չեխիա – Ռուսաստան՝ 0։3 (0։0, 0։2, 0։1)


© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։