11:47 22 փետրվարի, 2018Հայաստանի մարզիկներն ավարտեցին ելույթները Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։
Փհենչհան-ում Հայաստանի թիմն ուներ 3 ներկայացուցիչ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը։
Առաջինը պայքարի մեջ մտավ 18-ամյա Միքայել Միքայելյանը, որը փետրվարի 13-ին դահուկավազքի սպրինտում (դասական ոճ) 80 մարզիկների մեջ գրավեց 72-րդ տեղը։ Փետրվարի 16-ին Միքայելն ուժերը փորձեց նաեւ 15 կմ դասական ոճում, որում զբաղեցրեց 83-րդ տեղը։
Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Կատյա Գալստյանը պայքարի մեջ մտավ փետրվարի 15-ին։ Սոչի-2014-ի մասնակիցը հանդես եկավ դահուկավազքի 10 կմ դասական ոճում եւ 90 մասնակիցների մեջ գրավեց 72-րդ տեղը։
Հայաստանի մարզիկներից լավագույն արդյունքը ցուցադրեց 18-ամյա Աշոտ Կարապետյան, որը փետրվարի 22-ին հանդես եկավ լեռնադահուկային սպորտում։ Հատուկ ոլորավայրէջքում (2 փորձ) հայ մարզիկը 2:08.08 արդյունքով հայտնվեց 42-րդ տեղը։ Գուցե Կարապետյանի ելույթն ավելի հաջող կլիներ, եթե նա Փհենչհանում առանց դահուկների մնալու պատճառով բաց չթողներ մի քանի մարզումային օրեր։
Հիշեցնենք, որ Փհենչհան-2018-ում վիճարկվում է մեդալների 102 հավաքածու, ինչը ռեկորդային ցուցանիշ է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ: Խաղերը կավարտվի փետրվարի 25-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.