Ագուերոն կարող է որակազրկվել «Ուիգանի» երկրպագուին հարվածելու համար

13:15   20 փետրվարի, 2018

«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղից հետո հարվածել է Անգլիայի երկրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Ուիգանի» երկրպագուներից մեկին։

Հանդիպման վերջում «Ուիգանի» երկրպագուները մտել են դաշտ եւ տոնել իրենց թիմի հաղթանակը, իսկ Ագուերոն բախվել է ֆանատներից մեկի հետ։ Նրան սպառնում է որակազրկում, գրում է Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ անգլիացի կիսապաշտպան Ֆաբիան Դելֆի հեռացման պատճառով «Մանչեսթեր Սիթին» ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրել էր 10 ֆուտբոլիստներով: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը պարտվել էր նվազագույն հաշվով եւ լքել պայքարը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։