01:48  ,  20 փետրվարի, 2018

Անգլիայի Գավաթ. «Մանչեսթեր Սիթին» դուրս մնաց պայքարից

Պրեմյեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» դուրս մնաց Անգլիայի գավաթի խաղարկությունից: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչում 0:1 հաշվով պարտվեց «Ուիգանին», որը հանդես է գալիս Անգլիայի երկրորդ դիվիզիոնում։

«Մանչեսթեր Սիթին» ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով: Առաջին խաղակեսի երկրորդ ավելացված րոպեին հեռացվեց անգլիացի կիսապաշտպան Ֆաբիան Դելֆը:

Անգլիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ուիգան» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:0

Ուիլյամ Գրիգ, 79

Հեռացում՝ Ֆաբիան Դելֆ («Մանչեսթեր Սիթի»), 45+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում