ՕԽ-2018․ Գեղասահքի աշխարհի ռեկորդակիրը հաղթեց կարճ ծրագրում

14:33   16 փետրվարի, 2018

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում լավագույն արդյունքը գրանցել է ճապոնացի Յուձյուրու Հանյուն, որը հավաքել է 111,68 միավոր։

Երկրորդ արդյունքը ցուցադրել է իսպանացի Խավյեր Ֆերնանդեսը (107,58), իսկ ճապոնացի Սոման Ունոն եզրափակել է լավագույն եռյակը (104,17)։ Փետրվարի 17-ին կայանալիք ազատ ծրագրի ուղեգիր են նվաճել 1-24-րդ տեղ գրաված գեղասահորդները։

Հիշեցնենք, որ Յուձյուրու Հանյուն ոսկե մեդալ էր նվաճել Սոչի-2014 Օլիմպիական խաղերում։ 2017-ին նա դարձել էր նաեւ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացած աշխարհի առաջնության հաղթող։ Հելսինկիում 23-ամյա ճապոնացին կարճ եւ ազատ ծրագրերի հանրագումարում հավաքել էր 321.59 միավոր եւ սահմանել աշխարհի ռեկորդ:

Փհենչհան-2018-ում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը փետրվարի 22 հանդես կգա լեռնադահուկային սպորտի հատուկ ոլորավայրէջքում։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներ, դահուկորդներ Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանն արդեն ավարտել են պայքարը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։