19:40 12 փետրվարի, 2018Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 27-րդ տուրի խաղում, որում Արսեն Վենգերի գլխավորած թիմը պարտվել էր նվազագույն հաշվով:
Լոնդոնյան դերբիում Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ հարված չի կատարել։ Մխիթարյանի 24 փոխանցումներից թիմակիցներին հասել է 79.2 տոկոսը: 29-ամյա կիսապաշտպանը մեկական անգամ հաղթել է օդային պայքարում, շրջանցել մրցակցին եւ կասեցրել մրցակցի փոխանցումը: Հենրիխը մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում։ Նա կանոնները չի խախտել, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը թույլ է տվել 3 խախտում : Արդյունքում՝ նա ստացել է 6.26 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է չեխ դարպասապահ Պետր Չեխի խաղը (8.15):
Հիշեցնենք, որ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղում Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում հանդես էր եկել 65 րոպե:
Ֆոտո՝ twitter.com/Arsenal
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.