Մեսիի հերթական ռեկորդը

16:12   29 հունվարի, 2018

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, գոլի հեղինակ դառնալով «Ալավեսի» դեմ Պրիմերայի 21-րդ տուրի խաղում, Իսպանիայի ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրել է 20-ի:

30-ամյա Մեսին առաջին ֆուտբոլիստն է, որը Պրիմերայում նվազագույնը 20 գոլ է խփում 10 տարի անընդմեջ, տեղեկացնում է BeFoot-ը:

«Ալավեսին» «Բարսելոնան» հաղթել էր 2:1 հաշվով, իսկ Մեսին 82-րդ րոպեին աչքի էր ընկել տուգանային հարվածով:

Բացի այդ, Մեսին Իսպանիայի առաջնությունում 21-րդ գոլն է խփել տուգանային հարվածով եւ այդ ցուցանիշով շրջանցել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: 32-ամյա Ռոնալդուն տուգանայինից խփել է 20 գոլ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.