12:30 26 հունվարի, 2018Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը «Մանչեսթեր Յունայթեդից» Լոնդոնի «Արսենալ»:
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ Հենրիխը խնդիրներ ուներ մարզիչի հետ: «Արսենալում» ամեն բան այլ կլինի եւ նրա վրա չի լինի այդպիսի ճնշում:
Լավ է, որ Մխիթարյանը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»: Ինձ դուր չէր գալիս, որ Ժոզե Մոուրինյոն խաղաժամանակ չէր տրամադրում նրան, սակայն դա մարզիչի թիմն է եւ նա գիտի, թե ինչ է ցանկանում: Ինձ համար տխուր էր, որ Մխիթարյանը չէր խաղում վերջին հանդիպումներում:
Մենք շատ ուրախ ենք նրա տրանսֆերից «Մանչեսթեր Յունայթեդից»: «Արսենալին» նրա խաղաոճն ավելի է համապատասխանում»,- Արթուր Պետրոսյանի խոսքը մեջբերում է The Sun-ը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերայի տարիներին Արթուր Պետրոսյանը 1996 թվականին մոտ է եղել Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն, սակայն տրանսֆերը տեղի չի ունեցել հայկական կողմի ֆինանսական մեծ պահանջների պատճառով:
Հունվարի 22-ին Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր էր կնքել «Արսենալի» հետ եւ ստացել է 7 համարի մարզաշապիկը:
Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպանը 2016-ից խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 39 հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում Մխիթարյանը հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) եւ Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.