Պրիմերա. Սուարեսը «Բարսելոնայում» ամենաարագը հատեց 100 գոլի սահմանագիծը (ֆոտո)

12:04   22 հունվարի, 2018

«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, դուբլի հեղինակ դառնալով «Բետիսի» դեմ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում, Պրիմերայում գոլերի քանակը հասցրել է 100-ի:

30-ամյա Սուարեսը «Բարսելոնայի» 5-րդ ֆուտբոլիստն է, որն Իսպանիայի առաջնությունում խփում է 100 գոլ: Դրա համար նրանից պահանջվեց 114 հանդիպում, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

«Բարսելոնայի» կազմում Պրիմերայում 100 գոլ խփել են նաեւ Սամուել Էտո՛Օ-ն (130 խաղում), Լադիսլավ Կուբալան (132 խաղում), Լիոնել Մեսին (154 խաղում) եւ Սեզարը (159 խաղում), հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Բետիսին» կատալոնական ակումբը հաղթել էր 5:0 հաշվով, իսկ Լուիս Սուարեսը Պրիմերայում գոլի հեղինակ էր դարձել 7-րդ խաղում անընդմեջ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։