01:36  ,  22 հունվարի, 2018

Տարբեր խաղակեսեր ու տպավորիչ հաղթանակ «Բարսելոնայի» կատարամբ

Իսպանական Պրիմերայի 19-րդ տուրում «Բարսելոնան» Սեւիլիայում հյուրընկալվեց «Բետիսին» եւ վստահ հաղթանակ տարավ 5:0 հաշվով:

Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում եւ ավարտվեց 0:0 հաշվով, իսկ ընդմիջումից հետո կատալոնական ակումբը շանս չտվեց մրցակցին եւ խփեց 5 անպատասխան գոլ: Խաղի հաշիվը 59-րդ րոպեին բացեց խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, այնուհետեւ դուբլի հեղինակ դարձան արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ ուրուգվայցի ռմբարկու Լուիս Սուարեսը: Սուարեսը Պրիմերայում գոլ խփեց 7-րդ խաղում անընդմեջ, իսկ Մեսին՝ չորրորդ: Արգենտինացի հարձակվողը 19 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

54 միավոր հավաքած «Բարսելոնան» 11 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից»: Լավագույն եռյակը եզրափակող «Վալենսիան» ունի 40 միավոր, իսկ մեկ խաղ պակաս անցկացրած Մադրիդի «Ռեալը»՝ 35:

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Բետիս» - «Բարսելոնա»՝ 0:5

Իվան Ռակիտիչ, 59, Լիոնել Մեսի, 64, 80, Լուիս Սուարես, 69, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում