Հենրիխ Մխիթարյանն ավելի շատ կվարձատրվի «Արսենալում», քան «Մանչեսթեր Յունայթեդում»

00:48   22 հունվարի, 2018

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալում» կստանա ավելի բարձր աշխատավարձ, քան «Մանչեսթեր Յունայթեդում»:

Mirror-ի համաձայն՝ լոնդոնյան ակումբում 29-ամյա ֆուտբոլիստի շաբաթական աշխատավարձը կկազմի 200 հազար ֆունտ ստերլինգ: Այժմ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» ստանում է շաբաթական 150 հազար ֆունտ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագն արդեն ժամանել է Լոնդոն եւ առաջիկայում բուժզննում կանցնի «Արսենալում»: «Մանչեսթեր Յունայթեդը» նրան փոխանակելու է «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ, որն արդեն բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազայում: Սպասվում է, որ 2 ֆուտբոլիստների տրանսֆերների մասին կհայտարարվի հունվարի 22-ին կամ 23-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։