Ինչո՞ւ է ձգձգվում Հենրիխ Մխիթարյանի եւ Ալեքսիս Սանչեսի փոխանակումը

21:19   21 հունվարի, 2018

Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանակման գործարքը կկայանա հաջորդ շաբաթվա սկզբնամասում:

BBC-ի համաձայն՝ 2 ֆուտբոլիստներն էլ պետք է թարմացնեն Անգլիայում աշխատանքի իրավունքը, քանի որ նրանք չեն ներկայացնում Եվրամիությանը անդամակցող երկրներ: Սպասվում է, որ Մխիթարյանի եւ Սանչեսի տրանսֆերների մասին պաշտոնապես կհայտարարվի հունվարի 22-ին կամ 23-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագն արդեն ժամանել է Լոնդոն եւ առաջիկայում բուժզննում կանցնի «Արսենալում»: 29-ամյա Ալեքսիս Սանչեսն իր հերթին մեկնել է Մանչեսթեր, որտեղ արդեն բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդի» համար:

Հունվարի 21-ին Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-րդ տարեդարձը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։