Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներին

21:32   19 հունվարի, 2018

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 19-ին հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին եւ ժամանակից շուտ հեռացել է մանչեսթերյան թիմի մարզումից, հաղորդում է dailymail-ը:

«Ցավալի է Մխիթարյանի հեռանալը: Նա շատ ընդունելի կերպար էր «Յունայթեդում»: Մենք գիտենք, որ նա ուրախ չէ, թե ինչպես է տեղի ունենում այս գործարքը: Սակայն նաեւ հասկանում է, որ «Արսենալում» կարող է ավելի շատ խաղալ»,- ասել է dailymail-ի աղբյուրը «Մանչեսթեր Յունայթեդում»:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի տրանսֆերը ներառված է «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի գործարքում, որը դեռ չի կայացել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։