Մխիթարյանի տեղափոխությունն «Արսենալ» ձգձգվում է Մինո Ռայոլայի պահանջների պատճառով

19:26   19 հունվարի, 2018

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդից» Լոնդոնի «Արսենալ» ձգձգվում է հայ ֆուտբոլիստի գործակալի պահանջների պատճառով, գրում է BBC Sport-ը ներկայացնող Դեւիդ Օրնսթեյնը թվիթերյան էջում: «Արսենալը» չի ցանկանում գործարքի ընդհանուր գումարի 7 տոկոսից շատ վճարել իտալացի գործակալ Մինո Ռայոլային, որն ավելին է պահանջում: Մխիթարյանի տրանսֆերից է կախված չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հունվարի 19-ին Մխիթարյանը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը: Իսկ թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախախաղային ասուլիսում նշել էր, որ Սանչեսն առայժմ «Արսենալի» խաղացող է, իսկ Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։