Մոուրինյոյին զայրացրել է Մինո Ռայոլայի դիրքորոշումը Մխիթարյան - Սանչես գործարքում

15:12   17 հունվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին դուր չի եկել Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի դիրքորոշումը Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի՝ Լոնդոնի «Արսենալ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ։

Metro-ի համաձայն՝ Ռայոլան ցանկանում է, որ Մխիթարյանը դառնա «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Այժմ 28-ամյա կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդում» ստանում է շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգ, իսկ իտալացի գործակալը ցանկանում է, որ նրա աշխատավարձը բարձրանա «Արսենալ» տեղափոխվելու դեպքում։

Ավելի վաղ Մինո Ռայոլան հաստատել էր լուրերը, որ Հայաստանի հավաքականի ավագը կարող է տեղափոխվել «Արսենալ», իսկ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը՝ հակառակ ուղղությամբ: Իտալացի գործակալի խոսքով՝ հայ կիսապաշտպանը դեռ որոշում չի կայացրել եւ ամեն բան կախված է նրանից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։