16:48 16 հունվարի, 2018«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է լուրերը, որ Հայաստանի հավաքականի ավագը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ», իսկ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը՝ հակառակ ուղղությամբ: Իտալացի գործակալի խոսքով՝ այդ գործարքը կախված է հայ ֆուտբոլիստի որոշումից:
«Մանչեսթեր Յունայթեդը» Ալեքսիս Սանչեսին ձեռք կբերի այն ժամանակ, երբ Հենրիխ Մխիթարյանը կհամաձայնի տեղափոխվել «Արսենալ»: Հենրիխը դեռ որոշում չի կայացրել: Նա կընտրի այն տարբերակը, որը լավագույնն է իր համար: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրն ավարտվում է 2.5 տարուց: Նա անձամբ պետք է որոշում կայացնի:
Ալեքսիս Սանչեսը կլինի Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի գործարքի մի մասին: Այլ տարբերակ չկա»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է The Times-ը:
ԱՎելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ալեքսիս Սանչեսն արդեն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ փոխհամաձայնության է եկել պայմանագրի կետերի հարցում: Այժմ ակումբն ու խաղացողը սպասում են, թե երբ հայ կիսապաշտպանը կպայմանավորվի «Արսենալի» հետ:
Հիշեցնենք, որ Դոնեցկի «Շախտյորում» հանդես գալու տարիներին Հենրիխ Մխիթարյանը հայտարարել էր, որ Լոնդոնի «Արսենալում» խաղալը եղել է իր երազանքը: 28-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառը: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 15 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ:
Ալեքսիս Սանչեսի գործող պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.