Australian Open․ Նադալը մեկնարկեց հաղթանակով, Վինուս Ուիլյամսը պարտվեց մեկնարկում

14:10   15 հունվարի, 2018

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը հաղթանակով է մեկնարկել Մելբուրնում ընթացող թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում՝ Ավստրալիայի բաց առաջնությունում։

Իսպանացի թենիսիստը 3 սեթում առավելության հասավ Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Վիկտոր Էստրելա-Բուրգոսի նկատմամբ։ 1 ժամ 37 րոպե տեւած մրցախաղում գրանցվեց 6:1, 6:1, 6:1 հաշիվը։

Երկրորդ շրջանում Նադալի մրցակիցը կլինի արգենտինացի Լեոնարդո Մայերը։

Կանանց մրցաշարում սենսացիոն պարտություն է կրել աշխարհի 5-րդ ռակետ Վինուս Ուիլյամսը։ Ամերիկացի թենիսիստուհին 3:6, 5:7 հաշվով պարտվել է շվեյցարացի Բելինդա Բենչիչին եւ լքել պայքարը։ Australian Open-2017-ում Վինուս Ուիլյամսը հասել էր մինչեւ եզրափակիչ։

Հիշեցնենք, որ Australian Open-ի տղամարդկանց մենախաղի հաղթողի տիտղոսը կպաշտպանի շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, իսկ կանանց մրցաշարի գործող հաղթող Սերենա Ուիլյամսը հանդես չի գա այս տարի։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։