11:55 14 հունվարի, 2018Ֆուտբոլի Հայաստանի Առաջին լիգայում հանդես եկող «Արցախի» կազմը համալրել են 2 ֆուտբոլիստներ:
«Արցախը» պայմանագիր է կնքել 21-ամյա կիսապաշտպան Մուսլիմ Բամաթգերեւի հետ: Ռուս կիսապաշտպանը հանդես է եկել Մախաչկալայի «Դինամո», Մոսկվայի «Նիկա» եւ «Էրեբունի» ակումբներում:
«Արցախը» պայմանագիր է կնքել նաեւ 19-ամյա դարպասապահ Սամուր Ագամագոմեդովի հետ: Ռուս դարպասապահը եղել է Մախաչկալայի «Անժի» մարզադպրոցի սան, խաղացել է «Անժի-2» եւ Մոսկվայի «Նիկա» ակումբներում:
Հիշեցնենք, որ վերջերս «Արցախը» հրաժեշտ էր տվել 7 ֆուտբոլիստների:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.