Ինյեստան չի վախենում, որ Կոուտինյոն նրան դուրս կթողնի մեկնարկային կազմից

17:45   12 հունվարի, 2018

«Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան պատմել է, որ մեկնարկային կազմում դաշտ դուրս գալն առաջնային չէ իր համար: Իսպանացի կիսապաշտպանը դա ասել է «Լիվերպուլից» կատալոնական ակումբ տեղափոխված Ֆելիպե Կոուտինյոյի տրանսֆերից հետո:

«Ես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ եմ եւ միշտ ասել եմ, որ մեր թիմում պետք է հանդես գան աշխարհի լավագույն խաղացողները: Նրանց թվում է նաեւ Կոուտինյոն: Նա ունի աստվածային տաղանդ եւ «Բարսելոնա» է տեղափոխվել, որպեսզի շարունակի առաջադիմել: Իսկ ես 33 տարեկանում չեմ մտածում, որ ինչ-որ մեկն ինձ կարող է դուրս թողնել մեկնարկային կազմից: Տա Աստված, որ ես ու Կոուտինյոն միասին հասնենք մեր նպատակներին»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպանը 5.5 տարվա պայմանագիր էր կնքել կատալոնական ակումբի հետ: Բուժզննման ժամանակ 25-ամյա Կոուտինյոյի մոտ ախտորոշվել էր ազդրի վնասվածք, իսկ վերականգնման համար կպահանջվի 3 շաբաթ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։