Ֆիլիպե Կոուտինյո. Երազանքս իրականացավ (ֆոտո)

01:06   8 հունվարի, 2018

Անգլիական «Լիվերպուլից» «Բարսելոնա» տեղափոխված բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն պատմել է տպավորությունների մասին:

«Ողջույն «Բարսելոնայի» երկրպագուներին: Ես արդեն Իսպանիայում եմ: Երազանքս իրականացավ: Հուսով եմ՝ կհանդիպենք վաղը»,- ասում է 25-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի մամուլի ծառայության հրապարակած տեսաուղերձում:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայում» Ֆիլիպե Կոուտինյոյի շնորհանդեսը տեղի է ունենալու հունվարի 8-ին: Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպանը 5.5 տարվա պայմանագիր է կնքելու կատալոնական ակումբի հետ: 25-ամյա ֆուտբոլիստի՝ «Բարսելոնայի» հետ պայմանագրում ամրագրված տրանսֆերային գինը կկազմի 400 միլիոն եվրո: Ոչ պաշտոնական տվյալներով, նրա տրանսֆերը կազմելու է 145 միլիոն ֆունտ ստերլինգ:

Կոուտինյոն 2013-ին իտալական «Ինտերից» էր տեղափոխվել «Լիվերպուլ», որը 8.5 միլիոն ֆունտ ստերլինգով էր ձեռք բերել նրան:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։