10 ակումբներ, որոնք հետաքրքրված են Հենրիխ Մխիթարյանով

11:15   28 դեկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին հետեւում են մի շարք ակումբներ:

Daily Star-ի համաձայն՝ Հայաստանի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են 10 ակումբներ, որոնցից չորսը ներկայացնում են Անգլիայի Պրեմյեր լիգան: Խոսքը Լոնդոնի «Տոտենհեմի», «Արսենալի», «Վեստ Հեմի», լիվերպուլյան «Էվերտոնի», իսպանական «Վալենսիայի», «Սեւիլիայի» ու Մադրիդի «Աթլետիկոյի», իտալական «Ինտերի» ու «Միլանի» եւ նրա նախորդ ակումբ Դորտմունդի «Բորուսիայի» մասին է:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Հենրիխ Մխիթարյանի հազվադեպ է խաղալու հնարավորություն ստանում անգլիական ակումբում: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել հայ կիսապաշտպանին։ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մանչեսթերցիները գնահատում են 35 միլիոն ֆունտ ստերլինգ։

2016-ին միանալով «Մանչեսթեր Յունայթեդին»՝ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 61 հանդիպման, խփել 13 գոլ եւ կատարել 11 արդյունավետ փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։