20:39 24 դեկտեմբերի, 2017Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յահիմ Վացկեն մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերադառնալու մասին լուրերը: Գերմանական ակումբի ղեկավարի խոսքով՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում դա գրեթե անհավանական է:
«Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության ֆինանսական մանրամասները ես գիտեմ բոլորից լավ: Այդ պատճառով նրա վերադարձը հնարավոր է միայն իրադարձությունների անհավանական զարգացումների դեպքում»,- Հանս-Յահիմ Վացկեի խոսքը մեջբերում է գերմանական Bild-ը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում հանդես եկել է 2013-2016 թվականներին: Վերջին շրջանում 28-ամյա կիսապաշտպանը հազվադեպ է խաղալու հնարավորություն ստանում անգլիական ակումբում: Նա հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 11 խաղերից միայն երեքին՝ 3 դեպքում էլ դուրս գալով փոխարինման: Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է իտալական «Ինտերը», որը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի վարձակալել հայ ֆուտբոլիստին՝ հետագայում նրա տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորությամբ:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել հայ կիսապաշտպանին։ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն անգլիական ակումբը գնահատում է 35 միլիոն ֆունտ ստերլինգ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.