Հենրիխ Մխիթարյան vs «Բրիստոլ Սիթի»

10:44   21 դեկտեմբերի, 2017

Տեսանյութում ներկայացված են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Բրիստոլ Սիթիից» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում:

Հիշեցնենք, որ Բրիստոլում կայացած խաղում Հայաստանի հավաքականի ավագը 69-րդ րոպեին փոխարինել էր շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել էր 1:2 հաշվով: Դրանից առաջ Մխիթարյանը հայտավորվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 9 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման:

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բրիստոլ Սիթին» կխաղա Պրեմյեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթիի» հետ, իսկ «Չելսին» ու «Արսենալը» կմրցեն իրար հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։