12:12 16 դեկտեմբերի, 2017«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հունվարին վաճառել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և պաշտպան Լյուկ Շոուին: Այդ մասին հայտարարել է անգլիական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Կարծում եմ՝ արդեն հունվարին «Մանչեսթեր Յունայթեդը» կքննարկի առաջարկներ Մխիթարյանի եւ Շոուի վերաբերյալ, եթե լավ գին լինի: Այդպիսին է իմ մոտեցումն այն դեպքերում, երբ ակումբն ինձ որեւէ բան է առաջարկում խաղացողների վաճառքի հարցով: Ամեն ֆուտբոլիստ ունի իր արժեքը: Եթե խաղացողը երջանիկ չէ թիմում եւ խնդրում է վաճառել իրեն այն գնով, որն ընդունելի կլինի ակումբի համար, ապա ես չեմ կարող մերժումով պատասխանել: Անցյալում այդպես է եղել Դեպայի եւ Շնեյդերլինի դեպքում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:
Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիան» ու Միլանի «Ինտերը»:
ESPN-ը հաղորդել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչն ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը վիճել են նոյեմբերի 25-ին տեղի ունեցած Անգլիայի առաջնության 13-րդ տուրի խաղից հետո:
Պորտուգալացի մասնագետը դժգոհ է եղել «Բրայթոնի» դեմ խաղում Մխիթարյանի գործողություններից եւ այդ մասին խոսել է բոլոր ֆուտբոլիստների ներկայությամբ: Մխիթարյանը չի համաձայնել քննադատությանը եւ շարունակել է մարզիչի հետ վիճաբանությունը միջանցքում:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Բրայթոնին» հաղթել էր նվազագույն հաշվով մրցակցի ինքնագոլի շնորհիվ, Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 71-րդ րոպեին՝ ստանալով ամենացածր գնահատականը: Այդ խաղից հետո Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» 8 հանդիպումներից 7-ում չի ընդգրկվել նույնիսկ պահեստայինների թվում:
Մոուրինյոն Մխիթարյանի բացակայությունը բացատրել էր ներթիմային մրցակցությամբ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.