Մարադոնան Ռոնալդուին կոչ է արել խեղկատակություն չանել

16:44   15 դեկտեմբերի, 2017

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հայտարարությանն այն մասին, որ ինքը ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է: 32-ամյա Ռոնալդուն նման հայտարարություն արել էր France Football-ի «Ոսկե գնդակի» քվեարկությունում հաղթելուց հետո:

«Ռոնալդուն ասե՞լ է, որ պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Ասացեք նրան, որ չձանձրացնի մեզ եւ խեղկատակություն չանի: Եթե իմ կարիերայի ընթացքում լիներ «Ոսկե գնդակ», ես այդ մրցանակը կստանայի Մեսիից ու Ռոնալդուից շատ»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռոնալդուն «Ոսկե գնդակին» արժանացավ 5-րդ անգամ՝ հավասարվելով «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։